ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակացությամբ վարչապետն ընդունելության է հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակացությամբ վարչապետն ընդունելության է հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին
12.01.2013 | 16:24

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

ՀՀ կառավարության և անձամբ իր անունից վարչապետը շնորհավորել է ներկաներին տոների կապակցությամբ՝ մաղթել բեղմնավոր և հետաքրքիր աշխատանք:

«Հայաստանի Հանրապետությունում զանգվածային լրատվական միջոցների դերակատարությունը վերջին տարիներին ենթարկվել է որակական փոփոխությունների: Քաղաքացիական հասարակության կայացումն առանց ԶԼՄ-ների գործուն մասնակցության անհնար է և, ըստ էության, դուք այն չափանիշն եք, որով մենք կարող ենք դատել, թե մեզանում որքանով է հասուն քաղաքացիական հասարակությունը: Առաջին հերթին դա պայմանավորված է այն ազատություններով, որոնք տիրում են այս բնագավառում: Կարծում եմ՝ կհամաձայնեք այն գնահատականի հետ, որ խոսքի ազատությունը վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում էապես ամրապնդվել է: Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ների առջև այսօր կանգնում են նոր խնդիրներ: Պետք է արագ փոփոխվող աշխարհում կարողանալ ճիշտ կողմնորոշվել անորոշությունների մեջ, ճիշտ գնահատականներ տալ և ուղղորդել հանրությանը:

Կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում ձեր բոլոր վերլուծական նյութերը և հաճախակի է անդրադառնում քննադատություններին: Տեսնում եք, որ հաճախակի են դարձել այն դեպքերը, երբ ձեր կողմից բարձրացված խնդիրները դառնում են կառավարության քննարկման առարկա և ստանում գործուն լուծումներ: Ապագայում էլ այս համագործակցությունը նպաստելու է ԶԼՄ-ների կայացման գործընթացին»,- ասել վարչապետը:

ՀՀ կառավարության գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար ՀՀ վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամանացույցով և վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել ԶՄՆ-ների մի շարք ներկայացուցիչներ:

Հայկական ռադիոյի հիմնադրման 85-ամյակի և հեռուստատեսության հիմնադրման 55-ամյակի առթիվ, ռադիոյի և հեռուստատեսության բնագավառներում երկարամյա աշխատանքի ու ստեղծագործական նվաճումների համար Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով:

Դիտվել է՝ 1403

Մեկնաբանություններ